понедельник, 7 сентября 2015 г.

Շաշկու խաղաքարերով խաղ




Սեղանին կա շաշկու խաղաքարերի երեք  կույտ՝ 6,7,11  խաղաքարերով: Ինչպե՞ս կարելի է երեք քայլ հետո կույտերում եղած խաղաքարերի  քանակները հավասարեցնել, եթե յուրաքանչյուր քայլի ընթացքում թույլատրվում է ցանկացած   կույտի վրա ուրիշ կուտից   ավելացնել այնքան խաղաքար, որքան խաղաքար կա նրանում այդ պահին:





՝



 



Լուծում.

I  քայլ.

Երրորդ կույտից յոթ խաղաքար ավելացնենք երկրորդ կույտին  կստանանք`  6,14.4 խաղաքարեր:

II քայլ.

Երկրորդ կույտից ավելացնենք վեց  խաղաքար   առաջին կույտին կստանանք՝  12,8,4 խաղաքարեր:

III քայլ.

Առաջին կույտից չորս խաղաքար  ավելացնենք վերջին կույտին  կստանանք՝ 8,8.8  խաղաքարեր:

Երեք քայլ հետո քարերի քանակը հավասարվեց:

Լուծումն  առաջարկեց   Մ.Համբարձումը, 5-1 դաս.:


Տիար Գևորգն  առաջարկում  է խնդիրը  լուծել աղյուսակի օգնությամբ՝


Առաջին կույտ
Երկրորդ կույտ
Երրորդ կույտ
Խաղաքար
6
7
11

6
14
4

12
8
4                                         

8
8
8




Комментариев нет:

Отправить комментарий