вторник, 3 ноября 2015 г.

Պարապմունք # 12

Լուծում ենք  Հոկտեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքները:











Առաջադրանք 1.
Տիգրանը  Գոռից 4 մատիտ ավելի ունի: Նա քանի՞ մատիտ պետք է տա Գոռին, որպեսզի տղաները հավասար քանակությամբ մատիտ ունենան:


Լուծում:

Առաջադրանքը   կարելի  է դիտարկել  որպես վերջից  լուծվող խնդիր:
Ենթադրենք  Տիգրանը և Գոռը  ունեն հավասար  թվով մատիտներ,
եթե  Տիգրանը  4 մատիտ  նվիրի  Գոռին, ապա պարզ  է, որ   Տիգրանը  8 մատիտով  պակաս կունենա  քան Գոռը:Այսինքն, ինչքան  տալիս  է, երկու այդքան իր մոտ պակասում  է: Նույնը այտեղ՝   պետք է 4: 2=2 այսինքն՝  Տիգրանը  երկու մատիտ պետք է տա Գոռին::



Առաջադրանք 2.
 Առանց մնացորդի  և՛ 2-ի, և՛ 3-ի բաժանվող ամենափոքր թվին գումարեցին առանց մնացորդի և՛ 2-ի, և՛ 3-ի, և՛ 4-ի բաժանվող ամենափոքր թիվը: Ի՞նչ թիվ ստացվեց: 

Լուծում:
Թիվը, որ առանց մնացորդի բաժանվի 2-ի, 3-ի, կլինի
6, 12, 18, 24, 30...
Ամենափոքրը՝ 6-ն է:
Թիվը, որ առանց մնացորդի բաժանվի 2-ի, 3-ի,  4-ի, կլինի
12, 24, 36, 48...
Ամենափոքրը՝ 12-ն է:
Հետևաբար գումարը կլինի՝

6+12=18


Առաջադրանք 3.

Պայուսակը 5 գրպան ունի: Գրպաններում կոնֆետներ դրեցին այնպես, որ դատարկ գրպան չլինի, հինգից ավելի կոնֆետ պարունակող գրպան չլինի, և բոլոր գրպաններում կոնֆետների քանակը տարբեր լինի: Քանի՞ կոնֆետ դրեցին գրպաններում:

Լուծում:
Քանի որ պայուսակն  ունի հինգ գրպան, յուրաքանչյուրում տարբեր  քանակի կոնֆետներ, ենթադրենք գրպաններում կան՝
1 կենֆետ
կենֆետ
կենֆետ
կենֆետ
5կենֆետ

Ստուգենք խնդրի պայմանները՝
դատարկ գրպան չկա,
 հինգից  ավելի կոնֆետ պարունակող գրպան չկա,
բոլոր գրպաններում կոնֆետների քանակը տարբեր են:
Որոնելի թվերն են՝ 1, 2, 3, 4, 5:

Առաջադրանք 4.

21, 19, 30, 25, 3, 12, 9, 15, 6, 27 թվերից ընտրեք երեք թիվ, որոնց գումարը 50 լինի:

Լուծում:
Որոնելի թվերն են՝
25, 19, 6:

Առաջադրանք  5.

 Տուփում 6 գնդակ կա՝ սև, սպիտակ և կարմիր: Կարմիրները ավելի շատ են, քան սպիտակները, իսկ սպիտակները ավելի շատ են, քան սևերը: Յուրաքանչյուր գույնից քանի՞ գնդակ կա տուփում:

Լուծում
Նախ  գտնենք երեք իրարից տարբեր
 թվեր, որոնց գումարը  լինի  6, այդ թվերն  են՝ 1, 2, 3:
Հիմա  ստուգենք խնդրի պայմանները՝
Ամենաշատ գնդակները  կարմիրներն են,  հետևաբար 3 հատ է, ամենաքիչը՝  սևն է , հետևաբար՝ 1:
Կստանանք՝
սև-1
սպիտակ- 2

կարմիր- 3

Комментариев нет:

Отправить комментарий