вторник, 2 февраля 2016 г.

Պարրապմունք 2


Բոլգի  պատասխանատու`  Անահիտ Հովսեփյան


Լուծում  և քննարկում  ենք 2016 թ. -ի դպրոցական օլիմպիադայի  1-7 խնդիրները:
Տե'ս  այստեղ:



 1. Հետևյալ թվերից ո՞րն է ամենափոքրը.

1) 1001 2) 969 3) 990 4) 971

2. Ո՞ր թիվն է գրառված նկարում:










 1) 675    2) 657    3) 576      4) 567 .

3.  Գտնել 1, 2, 4, 7, 11, .. հաջորդականությունում գրված թվերի օրինաչափությունը և գտեք հաջորդ թիվը:

1) 16     2) 17      3) 15      4) 18

4. Գրիգորի մայրը պատրաստել է երեք տեսակ կարկանդակներ: Հայտնի է, որ կարտոֆիլով կարկանդակների քանակը 4-ով պակաս է պանրով կարկանդակների քանակից, իսկ մսով կարկանդակները 5-ով ավելի են կարտոֆիլով կարկանդակների քանակից: Ո՞ր տեսակ կարկանդակներն են ամենաշատը:

 1) կարտոֆիլով   2) մսով       3) պանրով        4) հնարավոր չէ ասե:լ:


 5. Ուղիղ գծի վրա նշված են 4 տարբեր կետեր: Քանի՞ հատ հատված կա, որոնց ծայրակետերն այդ կետերից են:

 1)  3         2) 4            3) 5                4) 6

6. Իրարից տարբեր չորս բնական թվերի գումարը հավասար է 17: Գտնել այդ թվերից ամենամեծի հնարավոր ամենափոքր արժեքը:

 1) 5      2) 6           3) 8         4) 9

 7. Հետևյալ թվերից ո՞րն է ամենալավը նկարագրում ջերմաչափի ցուցմունքի արժեքը (տես նկարը):

1) 32       2) 35              3) 27                    4) 30

 

Խնդիրների լուծումը:

Խնդիր 1.
Նշված թվերից առաջինը  քառանիշ է, իսկ մնացածը` եռանիշ
Քանի որ ցանկացած եռանիշ թիվ փոքր է քառանիշ թվից
առաջին տարբերակը բացառենք:
Մնացին հետևյալ թվերը`
2) 969     3) 990      4) 971
Այս թվերի մեջ, ամենափոքր տասնյակն ունի երկրորդ թիվը, 
հետևաբար` պատասխանը կլինի` 969:


Խնդիր 2.

Նկարի  յուրաքանչյուր  խորանարդ նշանակեցինք  մեկ միավոր,
 նկարից հետևում է, որ  ունենք 6 շերտ, յուրաքանչյուրը կազմված` 10x10  խորանարդից,  
 7 սյունակ, յուրաքանչյուրում` 10 խորանարդ, և վերջում ` 5 հատ խորանարդ:
Հաշվելով քանակը ստացանք`6 x100+7x10+5x1=675
Պատասխան` 675:


Խնդիր 3.

 Հարևանությամբ գրված թվերի միջև  նկատեցինք  տարբերությունները ամեն քայլին 
մեծանում են 1-ով, հետևաբար հաջորդ թիվը կլինի 11+5=16
Պատասխան՝ 16:



Խնդիր 4.

Խնդրում պայմանների հերթականությունը փոխելով, ստացանք`
պանրով կարկանդակների քանակը  4-ով  շատ է կարտոֆիլով  կարկանդակներից,
իսկ մսով կարկանդակները 5-ով  ավել են կարտոֆիլով կարկանդակներից: 
Այստեղից երևում է, որ մսով կարդանդակները մեկով ավելի է պանրով կարկանդակներից:
Պատասխան` մսով կարկանդակներ:



Խնդիր 5.

 Հատվածի վրա կետերը նշանակենք ABCD տառերով: Այդ հատվածները կլինեն՝
 AB
AC
AD
BC
BD,
 CD
Պատասխան` 6հատված:

Խնդիր 6.
Եթե ամենամեծ թիվը լինի 6-ից փոքր, ապա ամենամեծ թիվը կլինի ամենաշատը 5,
հաջորդ թիվն ամենաշատը 4, դրա նախորդը՝ 3, իսկ ամենափոքրը չի կարող լինել 2-ից մեծ:
Այդ դեպքում նրանց գումարը կլինի ամենաշատը`
 2+3+4+5=14:
 Հետևաբար ամենամեծ թիվը գոնե 6 է:  Այդ դեպքը հնարավոր է, օրինակ՝ 6542


Պատասխան՝ 6:

Խնդիր 7.
Նկարից երևում է , որ կարմիր սյունը  ցույց է տալիս 30-ից մեծ է, 35-ից փոքր թիվ:
Նշված պատասխաններից  համապատասխանում է 32 թիվը:

Комментариев нет:

Отправить комментарий